Ղազախստանը ժամանակավորապես արգելել է ածխի արտահանումն ավտոմոբիլային տրանսպորտով
Ղազախստանում ժամանակավոր արգելք է սահմանվել ավտոմոբիլային տրանսպորտով ածխի արտահանման վրա՝ ի շահ տեղական սպառողների: Այդ մասին հաղորդել է հանրապետության արդյունաբերության եւ ենթակառուցվածքի զարգացման նախարարությունը:
«Ժամանակավոր արգելքը սահմանվում է պինդ վառելիքի արտահանման փաստերի հայտնաբերման կապակցությամբ, որը նախատեսված է բնակչության, կոմունալ եւ սոցիալական օբյեկտների համար, Ղազախստանի սահմանամերձ տարածաշրջաններից հարեւան երկրներում վերավաճառելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Որոշումն ընդունվել է տարածաշրջանների ածխի բաց հանքարանների եւ վարչակազմերի հետ միասին՝ առաջիկա ջեռուցման սեզոնի ապահովման եւ ձմռանը ածխի դեֆիցիտ թույլ չտալու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: