Բաժիններ՝

ԵՄ-ն կքննարկի արտադրության և մատակարարումների շղթաների կարգավորման հարցը. Reuters

Եվրահանձնաժողովը կարող է ստանալ արտակարգ լիազորություններ, որոնք նրան թույլ կտան կարգավորել Եվրամիությունում (ԵՄ) կարեւոր արտադրանքի մատակարարումների շղթաները եւ արտադրությունը: Սեպտեմբերի 19-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը:

Գործակալության տվյալներով՝ նոր կանոնների ընդունման դեպքում Եվրահանձնաժողովը կարող է ԵՄ-ի պետություններից պահանջել ամենակարճ ժամկետներում առաջնահերթային ապրանքների մատակարարումների ավելացում, որոնք անհրաժեշտ են ճգնաժամի իրադրությունում, այդ թվում գոյություն ունեցող կարողությունների ընդլայնման կամ վերապրոֆիլավորման, կամ էլ նորերի ստեղծման հաշվին: Նշվում է, որ անհավաստի տեղեկատվություն ներկայացնող ձեռնարկություններին կսպառնա տուգանք մինչեւ 300 հազար եվրոյի չափով: Առաջնահերթային արտադրանքների մասին պահանջների չկատարման համար ընկերությունները կարող են ենթարկվել ամենօրյա տուգանքների օրական միջին շրջանառության 1,5 տոկոսի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս