Բաժիններ՝

Հայ լրագրողները` Լիտվայի ֆուտբոլային մրցաշարի հաղթող

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ հաղթել է Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում, որն այս տարի անցկացվել է արդեն 17-րդ անգամ։

Հայաստանի թիմը վաստակել է 18 միավոր՝ հաղթելով 6 խաղում եւ պարտվելով մեկում։

Թիմում «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է Էդուարդ Հայրապետյանը:

Երկրորդ տեղը 16 միավորով զբաղեցրել է Լիտվայի թիմը, երրորդը՝ 14 միավորով՝ Կաունասի։ Միջոցառմանն այս տարի մասնակցել են 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից։

Նախորդ 2019թ․ եւ 2021թ․ կայացած մրցաշարում Հայաստանի լրագրողները զբաղեցրել էին 2-րդ տեղը, իսկ մինչ այդ երեք անգամ անընդմեջ 3-րդն էին։

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս