ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչության պետը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին տեղեկացրել է հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ Տելեգրամյան ալիքը:

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ վարչության պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ: Այսօրվա դրությամբ առավել հանգիստ հատվածներն, իհարկե, հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններն են»,- ասել է Գոլուբիցկին՝ հավելելով, որ համագործակցելով ՀՀ զինված ուժերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ձգտում են ապահովել սահմանային անվտանգությունը բոլոր ուղղություններով:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն, 2022-ի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ դիտորդական առաքելության առաջատար խումբը:

Տեսանյութեր

Լրահոս