Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա. Տավուշի մարզպետարան
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում են սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար:
«Պետությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ։