ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում քննարկումների արդյունքներով բանաձև ընդունելու հարցն այս պահին քննարկվում է. ԱԳ փոխնախարար

Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հիմնականում գոհացուցիչ է համարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում մի շարք երկրների ներկայացուցիչների ելույթները:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մի շարք երկրների ներկայացուցիչներ խոսեցին Հայաստանի տարածքում տեղի ունեցող արհավիրքների, հումանիտար և ռազմական հետևանքների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Հիմնականում կարող եմ ասել, որ հնչեցին մեզ համար շատ կարևոր ուղերձներ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե արդյոք քննարկման արդյունքներով սպասվո՞ւմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունում, ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց, որ այդ հարցն այս պահին քննարկվում է:

Տեսանյութեր

Լրահոս