Տաջիկստանը հայտարարել է շարունակվող բախումների մասին Ղրղզստանի հետ սահմանի ամբողջ երկայնքով
Ղրղզստանի զինված ուժերը շարունակում են գրոհել Տաջիկստանի սահմանամերձ գյուղերի վրա՝ կիրառելով ծանր զենք: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտնել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնում:
Մամուլի կենտրոնի տվյալներով՝ տեղական ժամանակով 10:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին) Ղրղզստանի Հանրապետության հետ Տաջիկստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր ուղղություններով շարունակվում են զինված բախումները, հարեւան երկրի ուժերը գրոհում են Տաջիկստանի սահմանամերձ գյուղերի վրա՝ (…) կիրառելով ծանր զենքի եւ հրազենի բոլոր տեսակները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: