Ազատ ոճային ևս երկու ըմբիշ սկսում է պայքարն Աշխարհի առաջնությունում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարն աշխարհի առաջնությունում:
Այս մասին գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Սեպտեմբերի 16-ին Սերբիայում մրցագորգ են դուրս գալու 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը:
Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից` Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ պայքարով:
Ալիխանյանն էլ 1/16-ում կմրցի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ:
Նախօրեին պայքարի մեջ մտած Արման Ավագյանը դուրս է մնացել մեդալների համար մրցապայքարից, իսկ Արման Անդրեասյանին հաղթած ըմբիշը հասավ եզրափակիչ, ուստի Անդրեասյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար: