Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է Ուզբեկստանի մրցաշարում
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն առանց պարտության ավարտեց Ուզբեկստանի միջազգային մրցաշարը:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցավ «Ուզբեկստանի նախագահի գավաթի» Շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։
Մրցաշարի 10 խաղերից հետո, վաստակելով 7 միավոր, Հայկը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ ընդամենը կես միավորով զիջելով ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևին։
Հայկը մրցաշարում ունեցավ 4 հաղթանակ, 6 ոչ ոքի արդյունք և չունեցավ պարտություն։