ՇՀԿ-ն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստորագրել են 2023–2027թթ․ համագործակցության հուշագիր
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Չժան Մինը եւ Ուզբեկստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Սառա Նոշադին ստորագրել են 2023-ից մինչեւ 2027 թվականն ընկած ժամանակամիջոցում երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության հուշագիր: Այդ մասին ասված է սեպտեմբերի 15-ին ՇՀԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Հուշագիրը նպատակամիտված է ՇՀԿ-ի եւ ՅՈՒՆԱԵԿՕ-ի միջեւ փոխշահավետ համագործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, հաղորդակցությունների եւ տեղեկատվության բնագավառում»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ: ՇՀԿ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում սեպտեմբերի 15-ից մինչեւ 16-ը Սամարղանդում: ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 2001 թվականին:
Ներկայումս կազմակերպության կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդ պետություններ են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, երկխոսության գործընկերներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան:
2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեի գագաթնաժողովում սկսվել է կազմակերպություն Իրանի ընդունման եւ Եգպտոսին, Քատարին եւ Սաուդյան Արաբիային երկոսության գործընկերոջ կարգավիճակի տրամադրման ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես ներկայացրել է ՇՀԿ-ին միանալու հայտ՝ որպես լիիրավ անդամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: