«Փյունիկը» կընդունի Տիգրան Բարսեղյանի թիմին
Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղը Երևանի «Փյունիկը» կանցկացնի Հայստանում և կընդունի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի թիմին՝ «Սլովանին»։ Խաղը կմեկնարկի 20։45-ին։
Կոնֆերենցիաների լիգայի քառյակում «Փյունիկը» զբաղեցնում է վերջին տեղը, քանի որ մեկնարկային խաղում չկարողացավ հաղթել «Բազելին» (1:3): Ներքին առաջնությունում թիմը կարողացավ հաղթել վեցից չորս խաղում։
Հայկական թիմն օրերս 3:1 հաշվով հաղթեց Երևանի ԲԿՄԱ-ին։
«Այսօր պատմական օր է մեր ակումբի համար։ «Փյունիկը» կանցկացնի իր առաջին տնային հանդիպումը եվրոգավաթների խմբային փուլում։ Հարգում ենք մեր մրցակցին և սպասում ենք անհաշտ պայքար խաղադաշտում»,- նշում են «Փյունիկում»։
Սլովակիայի առաջնությունում «Սլովանը» բավականին վստահ է հանդես գալիս՝ ինը դիմակայություններից յոթում հաղթելով։ Սա հնարավորություն է տվել մոտակա հետապնդողից չորս միավոր առաջ անցնել։ Նշենք, որ ինը տուրերում թիմին հաջողվել է 23 անգամ գրավել մրցակցի դարպասը, իսկ նախորդ խաղում մրցել է «Բանյսկա Բիստրիցայի» հետ (1:0):
Բրատիսլավցիները խմբային փուլում սկսեցին ոչ-ոքիով ոչ ահեղ լիտվական «Ժալգիրիսի» հետ խաղում (0:0):
Սիրարփի Աղաբաբյան