 
                        Ամբաստանյալի աթոռին է հայտնվել կլինիկական զինվորական հոսպիտալի պետը
 
                                    Վարակի չտարածման ուղղությամբ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չկազմակերպելու և դրա հետևանքների համար ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանը:
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Մ. Միքայելյանն անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Նրանից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի նկատմամբ: Ըստ մեղադրական եզրակացության, վերջինս անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        