Բաժիններ՝

Ճանապարհատրանսպորտային պատահարները` Հայաստանում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.45-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «Կիա Սորենտո» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 26-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. 61-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Գյումրիի Գերցենի և Եսայան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս