Խարդախության մեջ մեղադրվող 29-ամյա Կարապետ Ե.-ն ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 13-ին Մալաթիայի բաժին է ներկայացել 29-ամյա Կարապետ Ե.-ն, որը ապրիլի 12-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: