Բաժիններ՝

Բիկսիից մինչև անդերքաթ. աշնան ամենանորաձև սանրվածքները

Արևն ու ծովի ջուրը, որը մենք սովորաբար վայելում ենք ամռանը, ի վերջո, շատ դաժան ու անողոք են մեր մազերի նկատմամբ։ Վարսերը դառնում են ավելի փխրուն, չոր և գունաթափված: Ուստի, աշնանային սեզոնի սկզբին նոր սանրվածք փորձելու ցանկությունը հասկանալի է։ Կտրվածք անելը նշանակում է՝ քայլ կատարել դեպի առողջ մազեր: Lisa.ru-ն ներկայացնում է, թե 2022 թվականի աշնանը որ սանրվածքներին է պետք ուշադրություն դարձնել։

Բիկսի

Բոբի և բիկսիի համադրությունը կատարյալ է նրանց համար, ովքեր ցանկանում են կարճ սանրվածք ունենալ: Այն հիմնված է 90-ականների հայտնի սանրվածքի վրա, որը կրել է Վայնոնա Ռայդերը և դարաշրջանի այլ հայտնիներ: Բիկսիի առավելությունն է դրա համադրելիությունը բացարձակապես ցանկացած տեսակի վարսերի հետ:

Շեգգի

Եթե փորձում եք պահպանել երկարությունը, բայց միևնույն ժամանակ էներգիա եք ավելացնում հոգնած մազերին, ապա շեգգի սանրվածքն այն է, ինչ հարկավոր է: Ավելորդ ծավալի շնորհիվ երկար մազերի պատրանք է ստեղծվում։

Առջևի մազափունջ-վարագույր

Եթե ​​ցանկանում եք պահպանել մազերի հիմնական երկարությունը, բայց ցանկանում եք թարմացնել, փոփոխություն արեք առջևի մազափնջի հետ: Այժմ ամենաակտուալներից մեկը «վարագույր» առջևի մազափունջն է։ Այն հեշտ է խնամել և դեմքին մեղմություն է հաղորդում:

Անդերքաթ

Եթե ​​երկար տարիներ կրում եք բոբ և երազում ինչ-որ նոր բանի մասին, գուցե հենց սա էլ պետք է փորձել։ Այս սանրվածքը բավականին երկար ժամանակ տարածված է եղել տղամարդկանց շրջանում, իսկ 2022 թվականի աշնանն այն անհավանական ժողովրդականություն է վայելել կանանց կողմից։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս