ՇՀԿ-ն կքննարկի Մյանմայի հայտը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար
ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու՝ Մյանմայի հայտը կքննարկեն կազմակերպության պետությունների ղեկավարների՝ սեպտեմբերի 15-16-ին կայանալիք հանդիպմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ նախագահի ՇՀԿ-ի գործերի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովը:
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը կանցկացվի 2022 թվականին Սամարղանդում:
«Պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու՝ Մյանմայի հայտը»,-ասել է Խակիմովը:
«Կազմակերպությունում անդամակցություն տրամադրելու մասին խոսք չկա»,- ընդգծել է նա:
Խակիմովը հիշեցրել է, որ հայտը ներկայացվել է դեռ անցյալ տարի: ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 2001 թվականին:
Նրա մասնակիցների թվում են՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը եւ Ուզբեկստանը:
ՇՀԿ-ի դիտորդ երկրներն են՝ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, գործընկեր-երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան:
2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է Իրանին կազմակերպության մեջ ընդունելու եւ Եգիպտոսին, Քատարին ու Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես հայտ է ներկայացրել որպես լիիրավ անդամ ՇՀԿ-ին միանալու վերաբերյալ: