«2023 թ. հունվարի 1-ից սկսած ցանկացած լումա եկամուտ հայտարարագրվելու և հարկվելու է». Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշեցնեմ (ներառյալ և առավելապես հպարտ քաղաքացիներին), որ 2024 թվականից Հայաստանում գործելու է համընդհանուր հայտարարագրման համակարգը:
Սա նշանակում է, որ 2023 թվականի հունվարի մեկից սկսած ցանկացած լումա եկամուտ հայտարարագրվելու և հարկվելու է:
Անգամ, եթե այդ եկամուտը ստանում եք +40 աստիճանին դրսում ձեր աճեցրած լոլիկը վաճառելուց:
Մեծ սիրով կասեի դե ծափ տվե՛ք արա՛, բայց ավելի լավա ոչ թե ծափ տաք, այլ պատրաստվեք հալալ քրտինքով 7000 դրամ վաստակից Նիկոլենց պարգևավճարների համար հարկ վճարելուն»: