Վահագն Խաչատուրյանի անվտանգությունը կուժեղացվի
2022 թվականի պետական բյուջեով ՀՀ նախագահականին հատկացված գումարից Կառավարության որոշմամբ վերաբաշխումներ են կատարվել: 20 միլիոն դրամ հատկացվել է նախագահ Վահագն Խաչատուրյանի անվտանգության ապահովման համար նոր սարքավորումներ գնելու նպատակով։
Այս որոշումն ընդունել է Կառավարությունը՝ սեպտեմբերի 8-ի նիստում։
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված այս չզեկուցվող հարցի վերաբերյալ ընդունված որոշման հիմնավորման համաձայն՝ այն բխում է Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության արդիականացման և բարելավման անհրաժեշտությունից՝ պայմանավորված նախագահի գործունեության ապահովման, պարբերաբար կազմակերպվող պետական արարողակարգային միջոցառումների և հանդիպումների առանձնահատկություններով։
Ի դեպ, նախագծի 2-րդ կետը գաղտնի է։