Բաժիններ՝

Վրաստանի նոր կառավարության ամենամեծ ցանկությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է. Իվանիշվիլի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր գլխավորած կառավարության ամենամեծ ցանկությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է.

«Վրաստանի նոր կառավարության ամենամեծ ցանկությունն ու նպատակը մեր մեծ հարևան Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է: Մենք մտադիր չենք դիտարկել ընդդիմության այն նախաձեռնությունը, որն առնչվում է Սահմանադրության մեջ Վրաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը չփոխելուն:

Դա ծիծաղելի է, այդպիսի բան չկա ոչ մի Սահմանադրությունում: Մենք մտադիր չենք դա անել՝ թեև դեպի ԱՄՆ ու Եվրոպա մեր արտաքին քաղաքական ուղղվածությունը ռազմավարական է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս