Բաժիններ՝

«Բազելը» դժվար մրցակից է. Եղիշե Մելիքյան

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի հանդիպումը «Բազելի» դեմ որակում է բարդ:

«Հանդիպումը կարևոր է, և «Բազելն» էլ՝ դժվար հակառակորդ: Մենք խաղադաշտում պետք է շատ աշխատենք, եթե ուզում ենք հաջողության հասնել:

«Բազելն» այժմ առաջատարներից մեկն է մեր խմբում: Վերլուծել ենք նրանց խաղը, և մենք ունենք մեր խաղային պլանը»,- նախախաղային հանդիպման ժամանակ ասել է Եղիշե Մելիքյանը:

Մարզչի խոսքով` «Բազելի» առավելությունը անհատական ֆուտբոլիստների որակներն են:

«Բազելն» ավելի ստեղծագործ ֆուտբոլ է ցուցադրում և շատ արագ է գործում: Մեզ թիմային խաղ է պետք և կենտրոնացվածություն»,-ասել է նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում «Փյունիկն» արտագնա խաղում մրցելու է շվեյցարական «Բազելի»-ի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս