Ստեփանակերտում բռնկված հրդեհը մարելու ընթացքում հայտնաբերվել է մեկ միավոր «Ֆ-1» տիպի ձեռքի նռնակ
Սեպտեմբերի 4-ին ժամը 15:26-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 հասցեի հարակից տարածքում հրդեհ է բնռկվել և այրվում է չոր խոտատարածք:
Ժամը 15:27-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ-մեքենայով մեկնել է դեպքի վայր: Քամու օգնությամբ հրդեհը արագ տարածվել է նշված տեղանքում, ինչը հաշվի առնելով ժամը 15:40-ին օգնության է մեկնել երկրորդ հրշեջ-մեքենան:
Հրդեհաշիջման աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել ևս 3 հրշեջ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Հրդեհը մարելու ընթացքում հայտնաբերվել է մեկ միավոր «Ֆ-1» տիպի ձեռքի նռնակ: Ժամը 16:30-ին ծառայության սակրավորական խումբը մեկնել է նշված վայր և հայտնաբերված զինամթերքը տեղափոխել անվտանգ տարածք՝ պահեստավորման նպատակով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել ` ժամը 18:40-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 1 հա չոր խոտատարածք, ծառեր և թփուտներ:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: