Երիտասարդ աղջիկը «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել և ողջ է մնացել. նրան տեղափոխվել են հիվանդանոց
ԱԻՆ-ն առավոտյան ահազանգ է ստացել, որ քաղաքացին նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։ Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը քաղաքացին իրեն ցած է նետել։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Փրկարարներն ու բժիշկները երիտասարդ աղջկան գտել են ջրի մեջ։
Նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։