Բաժիններ՝

6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ – արեւմուտքում

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը սեպտեմբերի 5-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել երկրի հարավ – արեւմուտքի Սիչուանի նահանգում: Այդ մասին ասված է գերատեսչության տարածած ծանուցման մեջ:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Գարձե-Տիբեթյան Ինքնավար Օկրուգի տարածքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լուդինի գավառում, օջախն ընկած է եղել 16 կիլոմետր խորության վրա: Ինքնավար օկրուգում, որտեղ բնակվում է 1,1 միլիոն մարդ, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս