Բաժիններ՝

Աֆղանստանի Հերաթի նահանգում մզկիթ են պայթեցրել

Պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի Հերաթի նահանգի մզկիթում, որի հետեւանքով զոհվել է մզկիթի իմամը: Այդ մասին հաղորդում է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի պատճառն այս պահին համարում են մահապարտ ահաբեկչի գրոհը: Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը ցավակցություն է հայտնել իմամի զոհվելու կապակցությամբ, ինչպես նաեւ խոստացել է պատժել մեղավորներին: Ավելի ուշ Khaama Press գործակալությունը, վկայակոչելով տեղական աղբյուրների, հաղորդել է, որ պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը Հերաթի նահանգում հասել է 20 մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս