Բաժիններ՝

Վրաստանի արևելքում փորձում են մարել անտառային հրդեհը

Մինչեւ այժմ շարունակվում է Վրաստանի Կվարելի շրջանի Շիլդա գյուղի մերձակա անտառում բռնկած հրդեհի մարման գործընթացը: Այդ մասին հաղորդում են Արտակարգ իրավիճակների վարչության ծառայությունում:

Նրա տեղեկատվությամբ, այրվում է ալպյան գոտու մերձակա սաղարթավոր անտառի ստորին շերտը: Հրդեհը Շիլդա գյուղի մերձակայքում առաջացել է նախօրյակին: Հրշեջների աշխատանքին խանգարում է տեղանքի բարդ ռելիեֆը:

Վրաստանի օդերեւութաբանների կանխատեսումներով՝ սեպտեմբերի 4-ից երկրի ինչպես արեւելյան, այնպես էլ արեեւմտյան մասում սպասվում են տեղումներ եւ ջերմաստիճան նվազում, որոնք չեն եղել արդեն մի քանի շաբաթ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս