Բաժիններ՝

ԵՄ-ի 13 պետություններ չեն ստանում ռուսական գազ կամ այն ստանում են սահմանափակ. ԵՀ

Եվրամիությունում 13 պետություններ դադարել են ռուսական գազ ստանալուց կամ այն ստանում են սահմանափակ ծավալով՝ «Հյուսիսային հոսքով» մատակարարումների դադարեցումից հետո: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենի տեղակալ Մեթիլդա Վերսդորֆերը Եվրախորհրդարանի էներգետիկայի կոմիտեում կայացած ունկնդրություններում:

«ԵՄ-ի 13 պետություններ լիովին կամ մասնակիորեն կտրված են ռուսական գազից: Ինչպես դուք գիտեք, «Հյուսիսային հոսքը» երեկվանից փակ է տեխնիկական սպասարկման համար, այսինքն՝ ռուսական գազի մատակարարումներ այժմ չկան Գերմանիային եւ հարեւան երկրներին»,- հայտարարել է նա: «Կա նաեւ դրական նորություն. Եվրոպայում գազապահեստարանների լցվածությունը հասել է 80 տոկոսի, ինչը դրական քայլ է ձմռան նախապատրաստության համար»,- ասել Վերսդորֆերը:

Նա ընդգծել է, որ Եվրահանձնաժողովն աշխատում է էներգետիկ պաշարների մատակարարումների բազմազանացման վրա, բայց ըստ որում էներգետիկ ճգնաժամի դեմ գլխավոր միջոցը համարում է կանաչ էներգետիկայի անցման արագացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս