Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է բերվել 38-ամյա Բեհզադ Դ.-ն, որը հուլիսի 27-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: