Բաժիններ՝

Սուեզի ջրանցքում վերականգնել են նավարկությունը

Սուեզի ջրանցքում նավարկությունը վերականգնված է այն բանից հետո, երբ Սինգապուրի դրոշի ներքո Affinity V լցանավը հանվել է ծանծաղուտից: Այդ մասին սեպտեմբերի 1-ին հայտնել է ջրանցքի վարչությունը:

«Սուեզի ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիան հայտարարել է գործողության հաջող ավարտի մասին, որի շնորհիվ 64 հազար տոննա ջրատարողությամբ Affinity V լցանավը վերցվել է քարշակման եւ հանվել ծանծաղուտից»,- ասված է հաղորդագրության մեջ: Ռաբիայի խոսքով՝ նավը ծանծաղուտն էր խրվել Սուեզի ջրանցքի 143-րդ կիլոմետրին՝ ղեկային կառավարման անսարքությունների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս