Բաժիններ՝

Սերբիայում ուժի մեջ է մտել Կոսովոյի հետ վարչական գծի անցման նոր ռեժիմը. Kosovo Online

Ուժի մեջ է մտել Կոսովոյի եւ Մետոքիայի Ինքնավար Երկրամասի եւ Կենտրոնական Սերբիայի միջեւ վարչական գծի հատման նոր ռեժիմը: Ինչպես սեպտեմբերի 1-ին հայտնել է Kosovo Online պորտալը, նոր կանոններն սկսել են գործել սեպտեմբերի 1-ի կեսգիշերից:

Սեպտեմբարի 1-ի ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով 02:00-ից) կոսովցիները կարող են մուտք գործել Կենտրոնական Սերբիա չճանաչված Կոսովոյի փաստաթղթերով, իսկ սերբերը՝ սերբական փաստաթղթերով՝ Կոսովոյի եւ Մետոքիայի տարածք:

Պորտալը նշում է, որ բոլոր վարչական անցումներում տեղակայված են տեղեկացումներ, որոնք պարզաբանում են, որ կոսովյան փաստաթղթերով Կենտրոնական Սերբիա անցման հնարավորությունը «չի նշանակում Կոսովոյի անկախության ճանաչում» Բելգրադի կողմից եւ Սերբիայի իշխանությունների կողմից հրաժարում չէ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 1244 բանաձեւի կատարումից: Ավտոհամարանիշերի փոխարինման գործընթացը, որն ավելի վաղ հարուցել էր սերբերի դժգոհությունը Կոսովոյում եւ Մետոքիայում, նույնպես մեկնարկել է սեպտեմբերի 1-ից:

Կոսովոյի իշխանությունները հայտնել են, որ համարանիշերի փոխարինումը կկատարվի 60 օրվա ընթացքում: Օգոստոսի 27-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է Բելգրադի զիջումների մասին ավտոհամարանիշերի եւ Կոսովոյում անձնական փաստաթղթերի շուրջ համաձայության հասնելու հարցով: Վուչիչին ընդգծել է, որ համաձայնություններն ուժ կունենան սոսկ ԵՄ-ի երաշխիքների տրամադրման դեպքում: Նույն օրն ավելի ուշ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն Պրիշտինայից ստացել է երաշխիքներ՝ Կոսովոյի եւ Կենտրոնական Սերբիայի միջեւ սերբերի ազատ տեղաշարժման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս