Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ում միայն 4-րդն է
Հայաստանը ներկայացնող շախմատիստուhիներն ավարտեցին ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն կրեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը, Մարիամ Մկրտչյանը: Հաղթանակ տոնեց միայն Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը:
Առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը 11 հնարավորից հավաքելով 8 միավոր լրացուցիչ միավորներով գրավեց միայն 4-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ լեհուհի Մոնիկա Սոկոն:
Մեր Աննա Սարգսյանը 8-րդն է, Էլինա Դանիելյանը` 16-րդը, Մարիա Գևորգյանը` 25-րդը: