Ֆրանսիայի Էներգետիկայի կարգավորման կոմիտեի նախագահը՝ գազի հնարավոր անբավարարության հետևանքների մասին
Ֆրանսիայում գազի հնարավոր անջատումները դրա անբավարարության պայմաններում «ոչ մի դեպքում» չեն վերաբերի բնակչությանը, բայց արտադրությունները կարող կասեցվել: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի Էներգետիկայի կարգավորման կոմիտեի (CRE) նախագահ Էմանուել Վարգոնը՝ օգոստոսի 31-ին հանդես գալով LCI հեռուստաալիքի եթերով:
«Գազի մատակարարումը բնակելի տներին երաշխավորվելու է: Դրա անբավարարության դեպքում դա, առաջին հերթին, կվերաբերի ձեռնարկություններին, քանի որ նրանք հնարավորություն ունեն արտադրությունը դադարեցնելու մի քանի օրով… Եթե մեզ հարկ լինի բախվել սահմանափակումների հետ, դրանք կվերաբերեն հատկապես ձեռնարկություններին եւ ոչ մի դեպքում՝ ոչ մասնավոր տնատնտեսութուններին»,- հավաստիացրել է Վարգոնը:
Նա նշել է, որ ներկայում Ֆրանսիայի գազապահեստարանները լցված են 91 տոկոսով եւ «շատ շուտով» ամբողջությամբ լցված կլինեն: Վարգոնն ասել է, որ «գրեթե վստահ է» այն բանում, որ Ֆրանսիան կկարողանա ձմեռն անցկացնել առանց ռուսական գազի, որի բաժինը երկրի պահեստարաններում 17 տոկոսից նվազել է մինչեւ 9 տոկոս, բայց նշել է, որ մատակարարումները մյուս երկրներից, ներառյալ Նորվեգիան ու Ալժիրը, թանկ կնստեն:
«Առկա է քանակության հարցը, բայց առկա է գնի հարցը: Որքան քիչ լինի գազը Ֆրանսիայում, այնքան ավելի կաճեն գները: Ուստի հարցն ավելի շուտ լինելու է գազի գնի մեջ, քան մատակարարումների բացակայության»,-ճշտել է Ֆրանսիայի է ներգետիկայի կարգավորման կոմիտեի (CRE) ղեկավարը:
Օգոստոսի 30-ին «Գազպրոմ»-ը որոշել է դադարեցնել մատակարարումները ֆրանսիական Engie-ին՝ հուլիսյան գազը լրիվ ծավալով չվճարելու կապակցությամբ: Օգոստոսի 31-ին «Գազպրոմ»-ը հաղորդել է, որ «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը լիովին դադարեցվել է կոմպրեսորային կայանի գազավերամղման ագրեգատի եռօրյա պլանային աշխատանքների կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: