Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 27-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Թումանյանի բաժին է տեղափոխվել 52-ամյա Ասատուր Մ.-ն, որը 2011 թ. հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: