Բարեկամներ, ֆանտաստիկ նորություններ. Ալեքսանդր Լապշին
Ամերիկացի ռեժիսոր Վիկ Գերամիի (Vic Gerami) Motherland Documentary Feature Film-ը դարձել է Կաննի փառատոնի մրցանակի հավակնորդ որպես տարվա լավագույն վավերագրական ֆիլմ: Այդ մասին հայտնել է ինքը՝ Վիկ Գերամին իր ֆեյսբուքյան էջում: Ֆիլմը նվիրված է Արցախյան 2020 թ. պատերազմին և այնտեղ բռնապետ Իլհամ Ալիևի կատարած հանցագործություններին խաղաղ բնակչության դեմ: Ինձ համար կրկնակի հաճելի է ֆիլմի հաղթանակը, քանի որ ես մասնակցել եմ դրան՝ պատմելով Բաքվի բանտում կկտանքների ու խոշտանգումների մասին, ռասիզմի ու հայատյացության մասին: Կաննում հաղթանակ տանելուց հետո ֆիլմը կցուցադրվի եվրոպական և ամերիկյան կինոթատրոններում և տասնյակ երկրների հեռուստատեսությամբ: Ինչպես տեսնում եք, եթե կա կռվելու և հաղթելու կամք, ամեն ինչ կստացվի:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ պատմել ձեզ մի ուրիշ հետաքրքիր ֆիլմի մասին՝ Revival-ի (Վերածնունդ), որը ներկայումս նկարահանվում է: Revival ֆիլմը նկարահանում է նշանավոր հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, այն բաղկացած է երեք նովելից, յուրաքանչյուրը պատմում է իրենց ինքնությունն ու ծագումը փնտրող մարդկանց մասին, որոնց որոնումները նրանց բերում են Հայաստան և Արցախ: Այժմ ֆիլմը ստեղծողները միջոցներ են հավաքում ֆիլմի նկարահանումներն ավարտելու համար, և դուք կարող եք աջակցել նրանց այս հղումով.
https://www.facebook.com/donate/601095744797856/
Ես գիտեմ, թե ինչպես են մարդիկ ընկալում կինոյի ոլորտը: Շատերը կարծում են, օրինակ, որ մրցանակները Կաննի փառատոնում երկնքից թափվող միլիոնավոր եվրոներ են: Շատերը կարծում են, թե ֆիլմի յուրաքանչյուր ռեժիսոր կամ հերոս որոշակիորեն հարուստ մարդ է, լող է տալիս ճոխության մեջ, ձայնակցում է երգչուհի Շերին ռեստորանում և բիլիարդ է խաղում Սթիվեն Սփիլբերգի հետ: Հիասթափեցնեմ ձեզ:
Ոչ առևտրային նախագծերում ոչ մի միլիոն էլ չկա, իսկ գլուխգործոցները ստեղծվում են բացառապես առանձին անհատների էնտուզիազմի ու համառության շնորհիվ, ինչպիսիք են վերը հիշատակված Վիկ Գերամին կամ Ջիվան Ավետիսյանը: Եթե միայն իմանայիք, թե ինչպես են տարիներով հավաքվում հանգանակվող փողերը ֆիլմերի համար, որոնք հետագայում առաջին մրցանակ են նվաճում փառատոներում:
Կամ գուցե լուրջ մտածում եք, որ ֆիլմերի հերոսները դրանց մասնակցելու համար հոնորարնե՞ր ու թանկ նվերնե՞ր են ստանում: Բնավ, ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ հոնորարներ և նվերներ ոչ առևտրային կինոյում: Անձամբ ես մի գրոշ էլ չեմ ստանում նման որևէ նախագծում, ասենք իրենք՝ ստեղծողներն էլ ոչինչ չեն վաստակում, բացի թերևս բարի համբավից ու հարգանքից: Ուստի ձեր օգնությունն ու աջակցությունը չափազանց կարևոր է, եթե անգամ դա լինի 3-5 եվրո: Մի մտածեք, որ «ուրիշներն արդեն փող են ուղարկել», այդպես են մտածում շատերը և փաստորեն Հայաստանին այնքան անհրաժեշտ նախագծերը արգելակվում են տարիներով:
Շնորհակալ կլինեմ նաև իմ գործունեությանն աջակցելու համար.
https://www.paypal.com/paypalme/aleksandrLapshin
ՀԱՄԱՐԸ (ՌՈՒՍԱՍՏԱՆ)՝ 4048 4150 4225 7879
ՀԱՄԱՐԸ (ՀԱՅԱՍՏԱՆ)՝ 4083 0800 2009 6602