Բերձորի միջանցքը երկկողմանի բաց է և անվտանգ. Արցախի ՆԳՆ
Բերձորի միջանցքը երկկողմանի բաց է և անվտանգ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունից:
Քաղաքացիների ազատ տեղաշարժն ու երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները։
Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունն օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի «Բերձորի միջանցքի» մասին թարմ տեղեկատվություն։
Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` նախապես կտրամադրվի հստակ տեղեկություն։