«Աստծո յուրաքանչյուր օր սեղմում է մեր վզին փաթաթված մահվան օղակը»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ հայրենական կուսակցությունները, տարբեր մակարդակի քաղաքական և ռազմական գործիչներն ու վերլուծաբաները, հասարակական և լրագրողական միջավայրի ներկայացուցիչներն ու ֆեյսբուքյան օգտատերերը սեփական տեսլականն են ներկայացնեում աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի զարգացումների հորձանուտում հայտնված հայկական երկու պետականությունների անելիքների և նրանց սպասվող ոչ դյուրին հեռանկարի շուրջ, թշնամին, օգտվելով հայկական ապիկար իշխանությունների հանցավոր անգործությունից, աստծո յուրաքանչյուր օր սեղմում է մեր վզին փաթաթված մահվան օղակը:

Այս բախտորոշ վիճակում, անգամ, կռիլովյան առակի հայտնի հերոսների օրինակով, ամեն մեկս մեր նախընտրած ուղղությամբ ենք ձգում «փրկության» սայլը և արդյունքում հայտնվում ավելի վատ վիճակում, քան կայինք երեկ:

Վերջապես, ե՞րբ ենք գիտակցելու, որ սայլը շարժելու համար, գոնե այս ճակատագրական պահին, մենք պարտավոր ենք ընտրել այն կառապանին, որը որքան էլ հայտնի անհայրենիքների կողմից հանիրավի վարկաբեկված ու վարկաբեկվող, բայց իրականում ունի նման ծանր իրավիճակներից երկիրը դուրս բերելու անվիճելի փորձ…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031