Բաժիններ՝

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար դիմել է 15 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք

Այսօր լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը։ Այս մասին հայտնում է ԿԸՀ լրատվության բաժինը։

«Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք:

Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք: Մերժվել է միայն Արգածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրված Նժդեհյան ցեղակրոն կուսակցության գրանցումը, քանի որ բացի դիմումից կուսակցությունը որևէ փաստաթուղթ՝ այդ թվում ընտրական ցուցակ, չի ներկայացրել:

2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝

1 թեկնածու 2 համայնքում – Ջրվեժ, Ճամբարակ.

2 թեկնածու 3 համայնքում – Տաշիր, Ակունք, Արենի.

3 թեկնածու 7 համայնքում – Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ

4 թեկնածու 3 համայնքում – Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան.

5 թեկնածու 1 համայնքում – Թալին.

7 թեկնածու 1 համայնքում – Սիսիան:

Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Կրկին տեղեկացնում ենք՝

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս