Թուրքիայում բացառել են Bayraktar-ների վաճառքը Ռուսաստանին

Թուրքական «Baykar» ընկերությունը բացառել է Bayraktar անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ռուսաստանին։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ ասել է թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը «BBC»-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում։

«Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը և համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունեն։ Որքան էլ որ մեզ փող առաջարկեն, անկեղծ ասած, չի կարող խոսք լինել այն մասին, որպեսզի ներկա իրավիճակում նրանց մատակարարենք անօդաչուներ»,- ասել է Baykar-ի տնօրենը՝ պատասխանելով պաշտոնական Մոսկվային անօդաչուների վաճառիք հնարավորության մասին լրագրողների հարցին։

Բայրաքթարն ավելացրել է, որ իր ընկերությունը լիովին աջակցում է Ուկրաինային, և «ոչինչ չի մթագնի համագործակցությունն» այդ երկրի հետ՝ «անկախ այն բանից, թե ինչ գումար կառաջարկվի»։

Տեսանյութեր

Լրահոս