ԵԱՏՄ-ն կստեղծի Եվրասիական ապահովագրական ընկերություն առեւտրի աջակցման համար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետներն ընդունել են համաձայնագիր Եվրասիական ապահովագրական ընկերություն հիմնելու վերաբերյալ:

Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

«Այժմ կհայտնվի գործարարության աջակցության եւս մեկ միջոց: Դա այն է, ինչի շուրջ մենք համաձայնության եկանք, երեկ մանրամասնորեն քննարկեցինք. խոսքը Եվրասիական ապահովագրական ընկերության մասին է: Մենք ընդունեցինք համաձայնություն ընկերություն հիմնելու մասին,- նշել է Միշուստինը:

Կազմակարպությունն ապահովագրական աջակցություն ցույց կտա փոխադարձ եւ արտաքին առեւտրին, կխթանի ներդրումային համագործակցության զարգացմանը, կապահովի արտահանական փոխառություններ եւ փոխգործակցություն վարկային գործակալությունների եւ ապահովագրողների հետ: Պլաններում են սեփական արժեթղթերի թողարկումը եւ նախագծերի ֆինանսավորումը:

Տեսանյութեր

Լրահոս