Բաժիններ՝

ՌԴ-ում կորոնավիրուսով վարկաման 43 919 դեպք են հայտնաբերել մեկ օրում․ դա առավելագույնն է մարտի 13-ից ի վեր

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 43 919-ով՝ նախորդ օրվա 40 231-ի դիմաց: Օգոստոսի 25-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվն առավելագույնն է դարձել մարտի 13-ից ի վեր, երբ արձանագրել են 44 989 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 265 521 դեպք:

Մահվան դեպքերի թիվը վերջին օրը կազմել է 71՝ նախորդ օրվա 72-ի դիմաց. համավարակի սկզբից ընդամենը մահացել է 383 829 մարդ: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակը կազմել է 30 775՝ նախորդ օրվա 32 876-ի դիմաց՝ մինչեւ 18 401 387, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս