Բաժիններ՝

Apple-ը սեպտեմբերի 7-ին կներկայացնի iPhone-ի հերթական շարքը

Apple Inc-ը սեպտեմբերի 7-ին շնորհանդես է հրավիրել, որտեղ, ինչպես սպասվում է, ներկայացվելու է iPhone-ի հերթական շարքը, ինչպես նաեւ նոր «խելացի» ժամացույցներ: Շնորհանդեսը կկայանա Քուփերթինոյում գտնվող նրա կենտրոնակայանում․ այն հեռարձակվելու է առցանց:

2013 թվականից ի վեր ընկերությունը սեպտեմբերին ներկայացնում է iPhone–ի նոր մոդելները:

Միայն 2020 թվականին iPhone-ի նոր տարբերակի թողարկումը համավարակի պատճառով հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր, նշում է The Wall Street Journal-ը:

2021 թվականին Apple-ը սեպտեմբերին ներկայացրել է iPhone-13-ը եւ iPhone 13 Pro-ն, յոթերորդ շարքի Apple Watch-ը, ինչպես նաեւ iPad Mini-ի եւ iPad-ի նոր տարբերակները: Անցած շաբաթ Bloomberg գործակալությունը հաղորդել է, որ Apple-ը սեպտեմբերյան միջոցառմանը կներկայացնի iPhone 14-ի նոր չորս մոդելները, ինչպես նաեւ Apple Watch-ի երեք նոր տարբերակները:

Apple-ի բաժնետոմսերը 0,2 տոկոսով թանկացել են օգոստոսի 14-ին տեղի ունեցած լրացուցիչ սակարկություններում: Ընթացիկ տարվա սկզբից դրանց արժեքը նվազել է 6 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս