ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանատան նոտային
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/1091034.jpg)
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սահմանված կարգով պատասխանել է Ռուսաստանի դեսպանության բողոքի նոտային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում և, ըստ այդմ, ճիշտ չենք համարում դրա հրապարակումը»,- նշեց Հունանյանը։
Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ։