Կիպրոսում ՄԻԱՎ-ի նոր հիմնամանրէ է հայտնաբերվել
Կիպրոսում 14 միասեռականների մոտ հայտնաբերվել է մարդու իմունային անբավարարության 1-ին տիպի վիրուսի (ՄԻԱՎ-1) նոր ռեկոմբինանտ հիմնամանրէ, որն առաջացնում է ՁԻԱՀ: Այս մասին գրում է Fileleftheros թերթը։
Նոր հիմնամանրէն, որը ստացել է CRF91_cpx անվանումը, հայտնաբերել են Կիպրոսի համալսարանի և ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Լոս Ալամոսի ՄԻԱՎ-ի ազգային լաբորատորիայի գիտնականները:
«CRF91_cpx հայտնաբերվել է Կիպրոսում բնակվող ՄԻԱՎ-1 ունեցող 14 մարդու մոտ: Համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ CRF91_cpx հիմնամանրէն շրջանառվում է հիմնականում տղամարդկանց մոտ»,– գրում է թերթը։