ՊՆ-ն հերքում է. Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ չեն գրավել

Օգոստոսի 22-ին Վոլոդյա Հովհաննիսյանի՝ ուղիղ եթերում հնչեցրած պնդումներն այն մասին, որ Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ են գրավել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը.

«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել, զերծ մնալ չճշտված և իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց»:

Տեսանյութեր

Լրահոս