Դատավոր Վահագն Թորոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
ՀՀ արդարադատության նախարարը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը փաստաբան Դավիթ Ավագյանի կողմից 2022 թվականի փետրվարի 26-ին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումն է։
ԲԴԽ-ն որոշել է ներկայացված միջնորդության քննության կապակցությամբ նիստը նշանակել օգոստոսի 25-ին, ժամը 15:00-ին: