Աննա Հակոբյանին ծաղիկներ նվիրելը ջենտլմենական կեցվածքն էր. Մանվել Փարամազյան

Քաջարան համայնքի 64-րդ ամյակին համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղիկներ նվիրել։

«Ցանկացած տղամարդ ոչ մի կնոջ նկատմամբ որեւէ հարց պետք է չունենա։ Մենք մեր ջենտլմենական կեցվածքն ենք ցույց տալիս, մենք կանանց հարգել գիտենք»,- ըստ news.am–ի՝ նշել է նա։

Անդրադառնալով Կառավարության հետ հարաբերություններին՝ Փարամազյանն ասաց. «Այո, մենք մարզպետի հետ երկար ժամանակ է ընկերություն ենք անում, եւ դա թույլ է տալիս ավելի շատ ծրագրեր իրագործել մեր համայնքում, քանի որ դուք չեք կարող համայնքի ղեկավար լինել եւ կառավարության հետ հարաբերություններ չունենալ»։

Տեսանյութեր

Լրահոս