Նատալյա Ռոտենբերգը Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց

«Ուժը հայրենյաց» կուսակցության՝ օգոստոսի 20-ին կայացած առաջին համագումարում Նատալյա Ռոտենբերգն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու։

«Մարդիկ դադարել են երազել, շատերը հանձնվել են, բայց մենք դեռ հավատում ենք և շարունակում ենք առաջ գնալ»,- իր ելույթում նշեց Ռոտենբերգը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը:

Երևանի քաղաքապետի հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։