Զելենսկին ասել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Թուրքիայի նախագահի հետ եռակողմ հանդիպումից հետո նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը դուրս բերի իր զորքերը Ուկրաինայում իր կողմից վերահսկվող տարածքներից:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ասել է, որ մտադիր է քննարկել Լվովի եռակողմ հանդիպման արդյունքները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: