Բաժիններ՝

Էստոնիայի հետ սահմանին վերսկսվել են բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը

Ռուս-էստոնական սահմանով բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը վերսկսվել է կարճաժամկետ դադարեցումից հետո: Այդ մասին Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ) հաղորդել է իր Telegram-ալիքում:

Հինգշաբթի օրն ավելի վաղ գերատեսչությունը հաղորդել էր Իվանգորոդ-Նարվայի շրջանում ռուս-էստոնական սահմանով բեռնատար ավտոմեքենաների երթեւեկության ժամանակավոր դադարեցման մասին: Էստոնիայի մաքսատան տեղեկատվության համաձայն, մուտքի եւ ելքի անցակետի աշխատանքի դադարեցումը կապված է եղել այն ճանապարհների վերանորոգման հետ, որոնք հարում են սահմանային անցումին:

«12:00-ից բեռնատար ավտոմեքենաները Ռուսաստանից մեկնում են հաստիքային ռեժիմով»,-ասվում է ԴՄԾ-ի հաղորդագրության մեջ, հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս