Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել
Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Վահիդ Թահմազովը հայտնել է, որ Դոնեցկի մարզում ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
Թահմազովն այս լուրը հայտնել է ադրբեջանական Report-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ սպանվածը Էլշադ Ագալովն է, ով ռազմական գործողություններին մասնակցել է «Վրացական լեգեոնի» կազմում:
Թահմազովի փոխանցմամբ՝ ադրբեջանական կոնգրեսը ներկայումս զբաղվում է սպանվածի դիակը Ադրբեջան տեղափոխելու հարցով։