Արեւմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ին համանման մոդել տարածել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. Պուտին
Կոլեկտիվ Արեւմուտքը փորձում Է ՆԱՏՕ-ին համանման դաշինքային մոդել տարածել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ): Օգոստոսի 16-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի միջազգային անվտանգության X խորհրդաժողովի մասնակիցներին եւ հյուրերին հղած՝ իր ուղերձում:
«Մենք նաեւ տեսնում ենք, որ կոլեկտիվ Արեւմուտքը ձգտում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարածել Եվրոպայում ՆԱՏՕ-ին համանման իր դաշինքային համակարգը: Այդ նպատակով ստեղծվում են ագրեսիվ ռազմա-քաղաքական դաշինքներ, ինչպիսիք են AUKUS-ը եւ մյուսները»,- ասել է նա:
«Ակնհայտ է, որ աշխարհում լարվածությունը թուլացնել, ռազմա-քաղաքական ոլոտում սպառնալիքներն ու ռիսկերը հաղթահարել, երկրների միջեւ վստահության մակարդակը բարձրացնել եւ դրանց կայուն զարգացումն ապահովել կարելի է սոսկ արդի բազմաբեւեռ աշխարհի համակարգի արմատական ամրապնդման միջոցով,- ընդգծել է Պուինը:- Կրկին կրկնեմ. միաբեւեռ աշխարհակարգի դարաշրջանը հեռանում է անցյալ:
Որքան էլ ներկայիս գլոբալիստական մոդելի շահառուները կառչեն սովոր իրավիճակից, այն դատապարտված է: Պատմական մասշտաբի աշխարհաքաղաքական փոփոխություններն ընթանում են բոլորովին այլ ուղղությամբ»:
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարեցին AUKUS-ի ստեղծման մասին: Եռակողմ համաձայնագրի շրջանակներում Ավստալիան պլանավորում է ամերիկյան եւ բրիտանական տեխնոլոգիաներով կառուցել առնվազն ութ ատոմային սուզանավ, որոնցից առաջինները սպառազինությունում կստացվեն 2036 թվականին:
Խոսքը վերաբերում է Ավստրալիայի զինված ուժերն ամերիկյան թեւավոր հրթիռներով հանդերձմանը:
AUKUS-ի անդամները հայտարարել են գերձայնային մարտական համակարգերի մշակման բնագավառում համագործակցության մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: